Վաճառվում է 1 սենյականոց բնակարան՝ 40 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակի հարևանությամբ, 6 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը նոր կապիտալ վերանորոգված է: Տեղադրված է օդորակիչ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Ունի բաց պատշգամբ` դեպի փողոց բացվող: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, Հանրապետության հրապարակը և Հանրապետություն մետրոյի կայանը: