Ֆրունզե փողոցի վրա՝ նախկին «Հայրենիք» կինոթատրոնի ետնամասում տեղակայված 9 հարկանի շենքի 8-րդ հարկում, վաճառվում է մեկ սենյականոց բնակարան: Բնակարանը կապիտալ վերանորորգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ատանդարտներին։ Գազն ու ջուրը անցկացված են: Շենքում գործում է վերելակ: Տնտեսական պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Հատակը պատված է բարձրորակ մանրահատակով, սանհանգույցը սալիկապատված է: Բակում կան կայանատեղիներ և մանկական խաղահրապարակ: Մոտակայքում կան մի քանի դպրոցներ, թաղապետարանը, «ՍԹԱՐ» սուպերմարկետը, «Հայրենիք» առևտրի տունը: