Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ է գտնվում 40 ք.մ տարածք զբաղեցնող 1 սենյականոց բնակարանը, այն 5 հարկանի քարե շենքի 4–րդ հարկում է։ Բնակարանը վերանորոգված է, խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են։ Ապահովված է մշտական ջրով, ունի գազի հնարավորություն։ Ունի պատշգամբ, որտեղից երևում է բակում գտնվող խաղահրապարակը։ Էլեկտրական լարերը և ջրի խողովակները նոր են։ Մուտքի դուռը երկաթյա է։ Բակում ունի ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում են գտնվում “SAS” սուպերմարկետը, Վորոշիլովի անվան դպրոցը և մանկապարտեզ։ Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին։