Բնակարանը գտնվում է Ռոստովյան և Աթոյան փողոցների հատման կետի մոտ՝ եռահարկ շինության առաջին հարկում։ Նոր վերանորոգված է։ Տեղադրված է կրկնակի մետաղյա մուտքի դուռ, եվրո պատուհաններ՝ ճաղավանդակներով։ Ապահովված է մշտական ջրով, սակայն դեռ գազաֆիկացված չէ։ Ճակատային մասը 5.6 մ է։ Դիմացը կա մեքենա կայանելու համար ազատ տարածություն։ Բնակարանը կարող է հաջողությամբ շահագործվել նաև որպես գրասենյակ, գեղեցկության սրահ, խանութ, ավտոտեխսպասարկման կետ և այլ նշանակությամբ։