Վաճառվում է 1 ձևափոխված 2 սենյականոց բնակարան 39 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Քանաքեռ ՀԷԿում՝ 9 հարկանի պանելային շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է սալիկով։ Ջեռուցվում է օդորակչի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։