Արաբկիր համայնքի Աղբյուր Սերոբ փողոցի վրա, Ամերիկյան համալսարանից ոչ շատ հեռու, հինգ հարկանի շենքի երրորդ հարկում, օրավարձով է տրվում մեկ սենյակնոց բնակարան: Մուտքի դուռը երկաթյա է, հատակը ծածկված է մանրահատակով: Խոհանոցը կահավորված է, միջանցում և սենյակներում տեղադրված են ներկառուցված պահարաններ: Ապահովված է մշտական ջրով և բնական գազով: Ջեռուցվում է գազի վառարանով: Ունի բաց պատշգամբ, որը նայում է դեպի փողոց: Մոտակայքում են գտնվում դպրոցը, մանկապարտեզը, և սուպերմարկետ: