Վաճառվում է գեղեցիկ, դիզայներական լուծումով ստուդիո բնակարան` 34.3 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի շենքի 2-րդ հարկում՝ Փափազյան փողոցում՝ Ռիո առևտրի կենտրոնից ոչ հեռու։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է կերամոգրանիտով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են և ապահովված կահույքով։ Բնակարանն ապահովված է բոլոր հարմարություններով, կահավորված է և հագեցած ժամանակակից կենցաղային տեխնիկայով և ներկառուցված պահարաններով։ Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքն ունի դոմոֆոն։ Բակը խնամված է, ունի խաղահրապարակ և բացօթյա կայանատեղի։ Մոտակայքում են գտնվում բանկերը, խանութները, դեղատները, դպրոցները, ժամանցի վայրերն ու տրանսպորտի կանգառները։