Վաճառվում կամ վարձակալության է տրվում 1 սենյականոց արևկող բնակարան՝ 45 ք.մ., մակերեսով, որը գտնվում է Ա. Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում: Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Բնակարանն ունի 2 փակ պատշգամբ։ Մոտակայքում են գտնվում անհրաժեշտ խանութները: