Լենինգրադյան փողոցի վրա վաճառվում է երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 4 հարկանի շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում, ապահովված է մշտական ջրով, ունի գազ անցկացնելու հնարավորություն։ Ինտերնետը և կաբելային հեռուստաընկերությունը ևս հասանելի են։ Մուտքի դուռը երկաթյա է, սանհանգույցը՝ սալիկապատ։ Ունի բաց պատշգամբ։ Մոտակայքում են գտնվում «ՍԹԱՐ» սուպերմարկետը, բանկի մասնաճյուղեր և բոլոր անհրաժեշտ խանութները։