Ֆիզիկայի ինստիտուտից մի փոքր հեռու՝ Թումանյան այգուց մի փոքր հեռու, վաճառվում է մեկը դարձրած երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է չորս հարկանի բնակելի շենքի վերջին հարկում։ Այն ապահովված է մշտական ջրով և գազով, խոհանոցը կահավորված է ներկառուցված պահարններով, իսկ հատակը ծածկված է որակյալ մանրահատակով։ Բնակարանը վերանորոգվել է տարիներ առաջ, սակայն հիմա ունի կոսմետիկ վերանորոգման կարիք։ Մուտքի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության։ Մոտակայքում են գտնվում 100–րդ դպրոցը, իսկ փոքր ինչ հեռու նաև մանկապարտեզ և կանգառ։ Հնարավոր է նաև վաճառք ողջ կահույքի հետ միասին՝ հավելավճարով։