Մասնակի վերանորոգված և երկու սենյականոցի ձևափոխված բնակարանը գտնվում է Բաշինջաղյան և Մարգարյան փողոցների հատման կետից ձախ տանող հատվածում՝ ինը հարկանի շենքի առաջին հարկում։ Մուտքի դուռը երկաթյա է։ Ջրամատակարարումը մշտական է։ Գազաֆիկացումը կատարված է։ Հոսանքի լարերն ու ջրի խողովակները փոխված են։ Տեղադրված է գազի վառարան։ Ունի ցանկապատված փոքրիկ հողակտոր՝ անմիջապես պատշգամբի դիմաց։ Վաճառվում է խոհանոցի կահույքով։ Շենքից մի քանի րոպե հեռավորությամբ կան խանութներ, կանգառ։