Վաճառվում է 1 սենյականոց արևոտ և հարմարավետ բնակարան՝ 42ք.մ. մակերեսով, որը գտնվում է Շինարարներ և Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ 12 հարկանի պանելային շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով, լարերը և խողովակները փոխված են։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ապահովված է տաք և սառը ջրով: Մուտքի վերելակը նոր է: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, դպրոց, մանկապարտեզ և այլն: