Երկու սենյականոց դարձրած և եվրովերանորոգված բնակարանը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 2-րդ գծի վրա։ Շենքում գործում է վերելակ, պահակակետ։ Բնակարանի մուտքի դուռը մետաղյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության։ Ապահովված է անխափան ջրամատակարարմամբ, գազաֆիկացված է։ Անցկացված է նաև ջեռուցման համակարգ։ Բակում կան բացօթյա ավտոկայանատեղեր, ինչպես նաև խաղահրապարակ երեխաների համար։ Հարևանությամբ են Օպերան, Կարապի լիճը, «Մարկո Պոլո» բար–ռեստորանը, «Սքուեր Ուան» ռեստորանը, «Մոսկվա» կինոթատրոնը, Ազգային Պատկերասրահը և այլ հաստատություններ։