Վաճառվում է 1 սենյականոց բնակարան 30 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Էրեբունի փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով՝ հագեցած է սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։