Այս 1-ը 2 սենյականոցի վերափոխված լուսավոր և հարմարավետ կապիտալ վերանորոգված բնակարանը վաճառվում է Կասյան փողոցի վրա՝ "Բարեկամություն" մետրոյից քիչ հեռու։ Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Բոլոր կոմունիկացիաները առկա են, ապահովված է անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով։ Մուտքի դուռը երկաթյա է, տեղադրված են եվրոպատուհաններ։ Խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված են որակյալ սալիկներով։ Բակում նախատեսված են բացօթյա ավտոկայանատեղիներ։ Մոտակայքում կան տարբեր խանութներ, գեղեցկության սրահներ և այլն։