Երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալության տրվող կոմերցիոն տարածքը գտնվում է Նորք Մարաշ 10-րդ փողոցում՝ «Ավան–Վիլլա» հյուրանոցային համալիրի հարևանությամբ։ Տարածքն ընդգրկում է հարսանյաց սրահ և վարձակալության ենթակա սենյակներ։ Օգտագործելի մակերեսը կազմում է 150 ք.մ, բակը՝ 100 ք.մ, իսկ ճակատային մասը՝ 150մ ։ Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ, գազաֆիկացված է։ Վերևի հարկում անցկացված է ջեռուցման համակարգ։ Հնարավոր է մասնակի վարձակալություն, համաձայն որի յուրաքանչյուր սենյակ կտրվի ամսական 45,000 դրամի դիմաց։ Սրահը ևս կարող է վարձակալվել առանձին։