Ունիվերսալ տարածք, Ծաղկաձոր

28 Մարտ 2017
 
4,983 մ2 հարկ 3/3 Կոդ` 84798
Վաճառք - պայման.
Սուսաննա (010) 530-362
(094) 401-840
Ծառայություններ
Բարձրացնել դիրքը
դիտել են 25 անգամ

Վաճառվում է հասարակական սպասարկման համալիր Կոտայքի մարզի՝ Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցի, թիվ 21 հասցեում: Համալիրը գտնվում է Բուրմունք ռեստորանայի համալիրի դիմաց՝ ճոպանուղուց 1 կմ հեռավորության վրա։ Համալիրի սպասարկման հողամասի մակերես կազմում է 2500.0 քմ.: Հողամասում առկա է պարիսպ 15.8 քմ. մակերեսով: Համալիրը ներառում է թվով երկու հատ երկհարկանի քարե շինություններ, որոնք կարող են ծառայել որպես ռեստորանային և հյուրանոցային համալիրներ: Շինություններից մեկի մակերեսը կազմում է 1674.4 քմ.: Այն գտնվում զրոյական վիճակում, իսկ երկրորդ շինության մակերեսը 495.8 քմ. է: Վերջինիս ներքին հարդարումը գտնվում է միջինից բարձր վիճակում, հատակը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով: Շինությունների միջհարկային ծածկը երկաթբետոնյա է: Համալիրը ներառում է նաև թվով 7 հատ քարից և փայտից կառուցված տնակներ: Տնակների մակերեսները տատանվում են 28.4-126.2 քմ.-ի շրջանակներում: Տնակների ներքին հարդարումը գտնվում է միջինից բարձր վիճակում, հատակը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով: Բոլոր շինությունների պատուհանները եվրոպական արտադրության են: Համալիրը հագեցված է հետևյալ կոմունալ հարմարություններով՝ գազամատակարարմամբ, ջրամատակարարմամբ, էլեկտրամատակարարմամբ և կոյուղիով: Համալիրի տեխնիկական բնութագրիչները, տեղադիրքը, ենթակառուցվածքների առկայությունը բարենպաստ են հյուրանոցա-ռեստորանային գործունեություն ծավալելու համար:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: -
  • Մուտք: փողոցից
  • Ճակատ : -
  • Բակի մակերեսը: -
  • Վիտրաժներ: -
  • ՄԻջնապատեր: բաժանված
  • Վիճակը: մասամբ վերանորոգված
Սենյակներ
  • Խոհանոցներ: -
  • Սանհանգույցներ: -
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ