Առանձնատուն, Երևան, Արաբկիր

04 Հուլիս 2017
 
Ջ. Բրայս 13 9 սենյակ Ընդհանուր` 800 մ2, հողատարածք` 720 մ2 4 հարկանի Կոդ` 9003
Վաճառք - 2,000,000 $
Վարձակալություն - պայման.
Օրավարձ - պայման.
Ռուբեն Գրիգորի (010) 269-160
(091) 269-160
Ծառայություններ
Բարձրացնել դիրքը
դիտել են 437 անգամ

Չորս հարկերից բաղկացած, բոլոր կենցաղային հարմարություններով ապահովված այս առանձնատունը գտնվում է Ջեյմս Բրայս (նախկին Մ.Բաղրամյան 2-րդ պող.) հասցեում՝ նախագահի նստավայրից մոտ 500 մ և Մ.Բաղրամյան պողոտայից 50 մ հեռավորության վրա։ Հողի մակերեսը կազմում է 720 ք.մ, իսկ բնակելի մակերեսը՝ 800 ք.մ։ Յուրաքանչյուր հարկի մակերեսը 200 ք.մ է, աստիճաններն էլ սպիտակ մարմարից են։ Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության։ Ընդգրկում է մարոկկոնյան շոգեբաղնիք, զգեստասենյակ, լվացքասենյակ, մարզասենյակ և մի շարք այլ սենյակներ։ Շինության արտաքին հատվածները պատված են կարմիր տուֆով։ Ողջ տարածքը շրջափակված է դրսից` կարմիր տուֆից և բազալտից , իսկ ներսից բազալտից և տրավերտինից պատրաստված պարիսպներով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, ոռոգման ջրով, բնական գազով, անհատական ջեռուցման համակարգով։ Տան չորրորդ հարկից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը։ Բակում ունի 80 ք.մ մակերեսի չափով ավտոկայանատեղի, մանղալ, ստորջրյա լուսավորությամբ և դելֆինի մոզաիկ պատկերով մերսող լողավազան։ Ունի գեղեցիկ և բուսականությամբ առատ այգի, որտեղ տնկված են ընկուզենի, թթենի, եղևնի և վարդեր։ Գինը պայմանագրային է։ Տունը հարմարա է նաև կորպորատիվ հավաքույթներ կազմակերպելու համար։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: 1999
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 9
  • Սանհանգույցներ: 9
  • Պատշգամբներ: 3
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ