Նալբանդյան փողոցի վրա՝ չորս հարկանի շենքի առաջին և նկուղային հարկերում, վարձակալության է տրվում, յոթ սենյականոց բնակարան: Այս ընդարձակ բնակարանը կապիտալ վերանորոգված է: Բնակարանը ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Ջեռուցվում է՝ գազի կաթսայի միջոցով, իսկ օդափոխումը կատարվում է օդորակիչի միջոցով: Ունի գեղեցիկ կահավորանք, հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները եվրոպական արտադրության։ Ապահովված է ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Մեկ հարկը նկուղային է, որտեղ տեղակայված են սաունա, բիլիարդի սրահ, սեղանի թենիսի հարմարանքներ և սպորտային աքսեսուարներ։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները։