Վարձով է տրվում 5 սենյականոց դուպլեքս 150 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում՝ 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բնակարանն ունի բաց պատգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Բակում կա ազատ տարածություն՝ մեքենաները կայանելու համար։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները։