Վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց բնակարան 128 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 7 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, կան նաև ներկառուցված պահարաններ։ Մեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր։