Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 4 սենյականոց բնակարան 180 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ 5 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է և չբնակեցված։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են ստոգետնյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։