Վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ, գեղեցիկ լուսավորմամբ բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաքը։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։