Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ 3 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և լամինատով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է կահույքով և տեխնիկայով: Բակում կա ազատ տարածություն, որտեղ հնարավոր է կայանել ավտոմեքենաները։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։