Վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 150 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։