Երկարաժամկետ վարձակալության է հանձնվում 3 սենյականոց բնակարան՝ 92 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մոսկովյան փողոցում՝ 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը սալիկապատված է և տաքացվող: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և գերարագ ինտերնետ։ Բնակարանը վարձակալության է հանձնվում կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։