Փ. Բուզանդ փողոցի վրա՝ Մարգարյանի անվ. բժշկական կենտրոնի հարևանությամբ, վարձով է տրվում երեք սենյականոց բնակարան: Այն գտնվում է 15 հարկանի մոնոլիտ նորակառույցի 4-րդ հարկում: Հոսանքի լարերն ու ջրի խողովակները նոր են, մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` եվրոարտադրության: Բնակարանը վերանորոգված է համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին։ Ապահովված է մշտական ջրով և գազով, ինտերիերին տրված են գեղեցիկ լուծումներ։ Խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված են: Սանհանգույցը հագեցած է ժամանակակից սանտեխնիկայով: Հյուրասենյակը ընդհարձակ է և շատ լուսավոր: Վարձակալության է հանձնվում ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: Բնակավայրին կից կարող եք գտնել մի շարք խանութներ, դպրոց և մանկապարտեզ: