Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում՝ Փոստից մի փոքր հեռու, վարձակալության է տրվում երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում։ Վերջերս է ենթարկվել եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգման: Տեղադրված է երկաթյա դուռ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով: Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատ է: Անցկացված է ինտերնետ կապ: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Հարևանությամբ կան նաև այլ խանութներ, սրճարաններ, մետրո կայարան, դպրոց և մանկապարտեզ: