Սայաթ Նովա և Նալբանդյան փողոցների խաչմերուկում վարձով է տրվում երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 4 հարկանի շենքի վերջին հարկում, որի առաջին հարկում է տեղակայված "Areximbank"-ի մասնաճյուղը։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Բոլոր սենյակները կահավորված են։ Այն առավել հարմարավետ է դարձել գեղեցիկ կահավորման, ինտերիերի և լավ դասավորվածության շնորհիվ։ Ունի ջեռուցման համակարգ, իսկ հյուրասենյակում կա նաև օդորակիչ։ Կա նաև ամառային պատշգամբ։ Մոտակայքում կան բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։ Ոտքով կարելի է հասնել «Օպերայի և Բալետի» թատրոն և Կարապի լիճ։