Ե.Քոչար փողոցում՝ Գրիքոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց, վարձակալության է տրվում երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 9 հարկանի շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Բնակարանը ամբողջությամբ կահավորված է, տեղադրված է անհրաժեշտ տեխնիկան։ Սենյակները արևկող են։ Ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի եկեղեցի։ Շենքը ունի բարեկարգ բակ, նախատեսված է նաև ազատ տարածք մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում են գտնվում "Sas" սուպերմարկետը, այգի, դպրոց, մանկապարտեզ և այլն։