Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մանուշյան փողոցում՝ 4 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը՝ լամինատապատ: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ։ Բնակարանը տրվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։