Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 1-ը վերապլանավորած 2 սենյականոցի բնակարան 38 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայում՝ "Նաիրի" կինոթատրոնի մոտ՝ 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է օդորակչի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, դպրոց, մանկապարտեզ և այլն։