Սայաթ - Նովա փողոցի վրա՝"Zigzag" խանութի շենքում վարձով է տրվում այս 2 սենյականոց յուրօրինակ դիզայնով կապիտալ վերանորոգված բնակարանը, որը գտնվում է 12 հարկանի բնակելի շենքի 10-րդ հարկում: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 49 ք.մ.։ Բնակարանում տեղադրված են 2 օդորակիչ։ Վարձակալության է տրվում կահույքով և տեխնիկայով։ Ողջ գույքը եվրոպական հանրահայտ ֆիրմաների արտադրության է։ Բակում նախատեսված է ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր, բանկի մասնաճյուղեր։ Պատուհանից բացվում է հիանալի տեսարան՝ դեպի քաղաք։ Բնակարանը վարձակալության է տրվում առանց միջնորդի։ Բնակվելու ընթացքում ապահովվում է բնակարանի մաքրությունը և հյուրանոցային սպասարկումը։ Ինչպես նաև դիմավորում օդանավակայանից և ճանապարհում մեքենայով անվճար։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։