Այս երկու սենյականոց բնակարանը վարձակալության է տրվում Բաղրամյան պողոտայի վրա՝ Ազգային Ժողովից քիչ հեռու։ Այն գտնվում է 2 հարկանի քարե շենքի 1-ին հարկում։ Առկա են բոլոր կոմունիկացիաները, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով և կահույքով։ Բնակարանը գտնվում է մաքուր վիճակում, սակայն ցանկության դեպքում այն կարելի է թեթևակի վերանորոգել, տեղադրված են եվրոպատուհաններ։ Ջեռուցումը իրականացվում է կաթսայի միջոցով։ Մոտակայքում են սուպերմարկետներ, այգի, "Մարշալ Բաղրամյան" մետրոյի կայանը։