Այս կապիտալ վերանորոգված երկու սենյականոց բնակարանը երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում Պուշկինի փողոցի վրա գտնվող 9 հարկանի շենքի 2-րդ հարկում։ Հասանելի են ինտերնետ, կաբելային և արբանյակային հեռուստատեսություն։ Ապահովված է մշտական ջրով և գազով։ Տեղադրված են օդորակիչ և գազի կաթսա։ Լուսամուտները եվրոպական արտադրության են, մուտքի դուռը՝ երկաթյա։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են։ Բոլոր սենյակները կահավորված են և ապահովված տեխնիկայով։ Անցկաված են նոր հոսանքալարեր և ջրի խողովակներ։ Բակում կան կայանատեղիներ, ինչպես նաև խաղահրապարակ։