Արամի փողոցի վրա՝ "Մալիբու" սրճարանի մոտ, վարձով է տրվում երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 12–րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ինտերիերին տրված են գեղեցիկ լուծումներ: Առկա են ներկառուցված պահարաններ թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ունի ջեռուցման և հովացման անհատական համակարգ: Ինտերնետը և կաբելային հեռուստատեսությունը ևս հասանելի են։ Անխափան աշխատում է վերելակը: Շենքում առկա է անվտանգության ծառայություն, տեղադրված են տեսախցիկներ։ Շենքի տակ կա մեկ մեքենայի համար նախատեսված ստորգետնյա կայանատեղի։ Ողջ վարձակալության ընթացքում ձեր տրամադրության տակ են մնալու ողջ կահույքը և տեխնիկան։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետները, ժամանցի վայրերը և այլն։ Տունը կհանձնձնվի վարձակալության 3 ամսվա հավելավճարով։