Սայաթ-Նովա պողոտայի վրա՝ "Անի" հյուրանոցի և Օպերայի հարևանությամբ, վարձակալության է տրվում երկու սենյականոց եվրովերանորոգված բնակարան: Այն գտնվում է 12 հարկանի շենքի 4-րդ հարկում, որի առաջին հարկում է գտնվում "Levon Travel" ընկերությունը: Բնակարանը ապահովված է մշտական ջրով և գազով, պատուհանները եվրոարտադրության են, մուտքի դուռը երկաթյա, խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված են և հագեցած ժամանակակից սանտեխնիկայով: Ամբողջ վարձակալության ընթացքում ձեր տրամադրության տակ կլինի նաև բոլոր անհրաժեշտ կենցաղային տեխնիկան: Շենքում կա վերելակ: Բնակավայրի հարևանությամբ են բազմաթիվ խանութներ, «Մոսկվիչկա» սուպերմարկետը, կրթական և մշակութային հաստատություններ։