Թումանյան փողոցի վրա, "Kilikia" ռեստորանի մոտ, "Passage" հագուստի խանութի 6 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում գտնվում է 2 սենյականոց նոր կապիտալ վերանորոգված բնակարանը` 88 ք.մ ընդհանուր մակերեսով: Ընդարձակ և լուսավոր բնակարան է, համալրված յուրօրինակ նորաոճ և նրբաճաշակ լուծումներով: Մուտքում տեղադրված է երկաթյա դուռ, պատուհանները եվրոպական արտադրության են, հատակը ծածկված է մանրահատակով, լոգասենյակը և խոհանոցը սալիկապատ են: Տրվում է վարձակալության ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ մեկտեղ, տրամադրվում է նաև սպիտակեղեն և սպասք: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազաֆիկացված է: Ջեռուցումը կենտրոնացված է: Ացկացված է նաև DSL ինտերնետ կապ և արբանյակային հեռուսատեսություն: Շենքում գործում է աղբահանության և անվտանգության ծառայություն: Մոտակայքում կան տարատեսակ խանութներ, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր, դպրոց և այլն: