Թումանյանի անվան տուն թանգարանի մոտ՝ Mon Amie ծաղկի սրահի շենքում, վարձով է տրվում երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 7 հարկանի քարե շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով, գազով և ջեռուցվում է գազի կաթսայով։ Ինտերնետը և արբայնակային հեռուստատեսությունը ևս հասանելի են։ Հյուրասենյակի առաստաղը ձևավորված է գեղեցիկ լուսային էֆեկտներով։ Ինտերիերին տրված են գեղեցիկ լուծումներ, իսկ կահույքը ընտրված է համապատասխան ներքին հարդարմանը։ Մոտակայքում են գտնվում սուպերմարկետներ, բազմաթիվ խանութներ, բանկեր։ Պատուհաններից բացվում է հիանալի տեսարան։ Շենքի դիմաց կա նաև բացօթյա տարածք մեքենաներ կայանելու համար։