Դավթաշենում՝ Սասնա Ծռեր փողոցի վրա վարձակալության կամ օրավարձով է տրվում երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Բոլոր կոմունիկցիաները անցկացված են, ապահովված է մշտական ջրով, գազով, տեղադրված է ջեռուցման անհատական համակարգ։ Բնակարանը ամբողջությամբ կահավորված է հարմարավետ և ժամանակակից կահույքով, ապահովված է տեխնիկայով։ Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած սանտեխնիկայով։ Ունի գեղեցիկ բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Բակում նախատեսված է տարածք մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետներ, դպրոց և մանկապարտեզ: