Վարձով է տրվում 1 ձևափոխված 2 սենյականոց բնակարան՝ 40 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան դեպի Թումանյան փողոց։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։