Այս լուսավոր և ընդարձակ կապիտալ վերանորոգված բնակարանը գտնվում է Ալ. Մանուկյան փողոցի և Սայաթ–Նովա պողոտայի հատման կետի անկյունում՝ «Գրանդ Քենդի» խանութի շենքում։ Այն գտնվում է 5 հարկանի շենքի 3-րդ հարկում։ Դրսի դուռը երկաթյա է, պատուհանները եվրոպական արտադրության են։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Կահավորված է և հագեցած տեխնիկայով, ինչպես նաև անհրաժեշտ կենցաղային պարագաներով։ Ունի երկու պատշգամբ, որոնցից մեկը բացօթյա է և բացվում է դեպի Ալ.Մանուկյան փողոցին։ Շենքը գտնվում է բազում խանութների, ժամանցի վայրերի, կրթական հաստատությունների շրջակայքում։