Աբովյան փողոցի վրա` Բժշկական Համալսարանի հարևանությամբ, տրվում է վարձով մեկ սենյականոց բնակարան: Այն գտնվում է հինգ հարկանի շենքի երրորդ հարկում: Սենյակները բավականին հարդարված են, մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` եվրոարտադրության: Խոհանոցը սալիկապատված է, կահավորված նորաոճ կահույքով: Ունի բաց պատշգամբ: Բնակարանը ապահովված է մշտական ջրամատակարարմամբ, ունի գազ անցկացնելու հնարավորություն, տեղադրված է օդորակիչ: Մոտակայքում "SAS" սուպերմարկետն է, քիչ հեռու կա դպրոց և մանկապարտեզ: