Կոմիտաս և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում՝ 22-րդ մանկապարտեզի մոտ, վարձով է տրվում մեկը դարձրած երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է հինգ հարկանի շենքի երրորդ հարկում, որի առաջին հարկում է տեղակայված "ՍԱՍ" սուպերմարկետը։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Մուտքի դուռը երկաթյա է, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով, իսկ խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են։ Խոհանոցը կահավորված է հարմարավետ կահույքով։ Շենքի դիմաց կա ազատ տրածություն մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում են գտնվում բազմաթիվ խանութներ, դպրոց և մանկապարտեզ։