Վարձակալությամբ է տրվում երեք հարկանի շքեղ առանձնատուն բնակելի 500 քմ. մակերեսով և 900 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Դավթաշենում: Այս լուսավոր առանձնատունը կապիտալ եվրովերանորոգված է։ Առանձնատունը ունի 4 ննջասենյակ, 4 լոգասենյակ, խոհանոց։ Տունը պարսպապատված է։ Տանիքը ամբողջովին վերանորոգված է։ Հոսանքի լարերը, էլեկտրական լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Առանձնատունը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված են եվրոպատուհաններ, երկաթյա դուռ, օդորակիչ: Ունի ներակռուցված պահարաններ: Ապահովված է մշտական ջրով և գազով: Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ: Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար, դեկորատիվ այգի, որտեղ կան ծառեր և ծաղիկներ, սռնի, մանղալ: Ավտոմեքենայի համար նախատեսված էբացօթյա կայանատեղի։ Մոտակայքում կան առօրյայում անհրաժեշտ խանութներ և այլն: Տեղը հանգիստ է և անաղմուկ։ Գինը իր մեջ ներառում է կահույք և տեխնիկա։