Թբիլիսյան խճուղիում վաճառվում է այս ռեստորանը, որը մեկ հարկանի առանձին շինություն է և զբաղեցնում է 375 ք.մ. մակերես։ Տարածքը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված են եվրոպատուհաններ, օդորակիչ: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Անցկացված է նաև եռաֆազ հոսանք։ Կա կից բացօթյա տարածք, որտեղ աճում են պտղատու ծառեր և կա գեղեցիկ այգի և հողատարածք՝ 750 ք.մ.։ Ունի առանձին սանհանգուց, որը սալիկապատված է։ Բակում կա ազատ տարածք մեքենաներ կայանելու համար։