Գյուլբենկյան փողոցի վրա՝ վաճառվում է կամ վարձակալության է հանձնվում այս ունիվերսալ տարածքը, որը գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի առաջին հարկում և զբաղեցնում է 90 ք.մ. մակերես։ Տարածքը եվրո վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով։ Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Անցկացված է նաև եռաֆազ հոսանք։ Պատուհանները եվրոպական արտադրության են, տեղադրված է օդորակիչ։ Ունի առանձին սանհանգուց, որը սալիկապատված է։ Բակում կա ազատ տարածք մեքենաներ կայանելու համար։ Հարմար է կոմերցիոն ցանկացած գործունեության համար։