Բարբյուս և Քեռի փողոցների հատման կետում՝ Մերգելյան Ինստիտուտից մի փոքր հեռու, վաճառվում է խանութ։ Այն առանձին շինություն է` բնակելի այլ շենքերի և միջնակարգ դպրոցի հարևանությամբ: Զբաղեցնում է 70 քմ ընդհանուր տարածք, ամբողջովին վերանորգված է, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Ունի առանձին սալիկապատ սանհանգույց։ Պատուհանները եվրոարտադրության են, դռան և պատուհանների վրա տեղադրված են նաև վանդակաճաղեր։ Կա նաև 12 քմ մակերեսով նկուղ։ Շենքի դիմաց կա ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Գինը վերջնական չէ։