Նուռնուսի ամառանոցային հատվածի ձորի մոտ, վաճառվում է երեք հարկանի առանձնատուն: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է` 180քմ, իսկ հողատարածքինը՝ 1300քմ: Առանձնատան առաջին հարկում կա թենիսի սեղան և մառան: Երկրորդ հակում են գտնվում հյուրասենյակը, երկու ննջասենյակները, սանհանգույց և խոհանոցը: Երրորդ հարկում է գտնվու հանգստի համար նախատեսված ընդարձակ սենյակը, որտեղ կա բիլիարդի սեղան, երկու ննջասենյակ, որից բացվում է մեկ գեղեցիկ տեսարանով պատշգամբ: Բակում կա սանհանգույց, լողավազան իր ջրաշխարհով, բուխարի և գեղեցիկ խաղահրապարակ, ունի նաև պտղատու ծառեր: