Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն՝ բնակելի 110 քմ. մակերեսով և 1000 քմ. հողատարածքով և պտղատու այգով, որը գտնվում է Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի Նոր Խարբերդ գյուղում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է սալիկով։ Ապահովված է մշտական ջրով և գազով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են՝ հագեցած է սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Առկա է խորդանոց, որը կարող է ծառայել որպես արտադրամաս։ Առանձնատունն ունի քարե ավտոտնակ և բացօթյա կայանատեղի՝ 5 մեքենայի համար նախատեսված։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և կանգառը։